Հասարակություն

Մեր կրթական և ինքնակրթական համակարգը ադապտացված չեն աշխատաշուկայի կարիքներին. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օգոստոսի 22-ին իր «Ֆեյսբուք»-ի էջում ուղիղ եթերի արձագանքներին: «Ֆեյսբուք»-ի իր էջում ՀՀ վարչապետը կատարել է հետևյալ գրառումը.

«Երեկվա ուղիղ եթերի կարեւոր արձագանք. ավելի ու ավելի շատ գործատուներ են պնդում, որ որակավորված մասնագետների կարիք ունեն, ու արդեն երկար ժամանակ չեն կարողանում գտնել:

Հայաստանում աշխատատեղեր կան, բայց ցավոք մեր կրթական համակարգը և ինքնակրթական համակարգը ադապտացված չեն աշխատաշուկայի կարիքներին:

Սա խնդիր է, որով պետք է զբաղվի կառավարությունը: Բայց նաև յուրաքանչյուր աշխատանք փնտրող պետք է զբաղվի ինքն իրենով։ Կներեք, որ այսպես եմ ասում: Ես, օրինակ, ամեն օր զբաղվում եմ ինքս ինձնով:)»:

Ցուցադրել ավելի
Back to top button