Հասարակություն

Թվային հեռուստատեսային հաղորդակները մի քանի ժամով անջատվելու են

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը
տեղեկացնում է, որ Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական
կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման
աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը, ժամը
06.00-09.00-ն, Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային
հաղորդակներն անջատվելու են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նույն ժամանակահատվածում անջատվելու են նաև «Ռադիո Վան» ՍՊԸ (FM 103.1 ՄՀց) և «Ռադիո Ալֆա» ՍՊԸ (FM 104.9 ՄՀց) հեռարձակման տեխնիկական միջոցները:

Back to top button