Քաղաքական

Քաղաքական ո՞ր ուժերն են մասնակցելու ավագանու առաջիկա ընտրություններին

Այսօր արդեն պարզ դարձավ, որ  Երևանի ավագանու ընտրություններին «Ելք» խմբակցության ցուցակը գլխավորելու  է  Արդարադատության նախարար Արտակ  Զեյնալյանը: Նախարարն այդ մասին  պաշտոնապես հայտարարեց  լրագրողների հետ հանդիպման ժամանակ:


Զեյնալյանն առայժմ ծրագրային դրութներից չի խոսում, բայց հավաստիացնում է, որ ՀՀ –ը նրանք դարձնելու են իրավական ու ժողովրդավարական երկիր:

Երևանի քաղաքապետի  պաշտոնին հավակնում է նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:

Ասում է, որ  վեց տարի ղեկավարել է Կենտրոն համայնքը ու հստակ գիտի երևանցիների խնդիրները: Եվ ընտրություններին մասնակցում է հաղթելու համար: Ավելին նշում է, որ այս ընտրություններին պետք է հաղթի բանականությունը: Զուրաբյանն  ասում է, որ Երևանի քաղաքապետ պետք է դառնա այն անձը, ով սիրում է քաղաքը,  ով կարոտում է անգամ այն ժամանակ, երբ  Սևանում է գտնվում:

Պատգամավորը չի առանձնացնում, թե քաղաքային որ խնդիրն է առաջնային լուծում պահանջում: Ասում  է, որ  նման բան կարող են ասել այն անձինք, ովքեր չեն պատկերացնում քաղաքային տնտեսությունը:

Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության հայտ է  ներկայացրել նաև  «Երևանի հանրություն» նախաձեռնությունը: Ցուցակն էլ գլխավորելու է  ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:

«Ռադիոլուրի» հետ զրույցում Անահիտ Թարխանյանը նշեց, որ քաղաքում առաջնային խնդիրներ շատ կան լուծելու,սակայն իրեն անհագստացնում է  գերծանրաբեռնված կենտրոնը:

Անահիտ Թարխանյանը նշում է, որ այսօր կանաչապատ տարածքները շատ քիչ են մնացել  Երևան քաղաքում:

Նշենք,որ Երևանի ավագանու ընտրությունները  տեղի կունենան սեպտեմբերի 23 ին:

Back to top button