ԿարևորՏնտեսական

Հորդառատ անձրեւից տուժածներն ապավինում են կառավարության աջակցությանը


Երեկ ժամը 18-ի սահմաններում հորդառատ անձրևի պատճառով Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի երեք համայնքներում ջուրն ամբողջությամբ դուրս է եկել ջրատարից՝ ողողելով մշակովի հողատարածքները, խաղողի այգիները:

Գյուղացիներն այսօր «Ռադիոլուրին» պատմել են, որ կորցրել են բերքն ամբողջությամբ, կառավարության աջակցությանն են ապավինում:

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը վստահեցրել է՝ կվերլուծեն ու կդիմեն կառավարությանը՝ թե ինչ ծավալով կլինի փոխհատուցումը, այս պահին հստակ չէ:


Քարակերտն ու Շենիկը իրարից բաժանող ճանապարհի այս հատվածում, որտեղ այժմ մեքենաներ են անցնում, ընդամենը մի քանի ժամ առաջ հնարավոր չէր անցնել: Ականատեսները պատմում են, որ անձրևի հետևանքով առաջացած հեղեղը ողողել, տարել էր ամբողջ դաշտերը: Այստեղ այս պահին հանգիստ է, հեղեղից մնացած ցեխակույտերն են ու բերքը կորցրած գյուղացիները:

Արմավիրի մարզ Բաղրամյանի տարածաշրջան՝ Դալարիկ, Շենիկ, Քարակերտ, տեղացած հորդառատ անձրևից հետո այս համայնքների գյուղացիներն այսօր արդեն վնասներն են հաշվում ու փորձում հասկանալ՝ փոխհատուցում կլինի՞, թե՞ ոչ:

Առվույտից բացի, հեղեղվել են նաև խաղողի այգիները:

Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ տեղում են ոռոգման համակարգին հասցված վնասի չափը պարզելու համար: Զրուցակիցս վստահեցրեց՝ հատվածը, որտեղով հեղեղն անցել է, ջրային կոմիտեի հաշվեկշռում չի գտնվում: Շահագործումն ու պահպանումը ՋՕ-ինը չէ.

 

«Ջրանցքի աջ ափի բետոնային հատվածը, մոտավորապես 4-5 մետր հատվածը քանդվել է, որր ջրի մեծ հոսքի հետևանք է։ Ջուրն անցել է սելավատարով, բայց հոսքը մեծ է եղել, որ կառուցված սելավատարը չի կարողացել ամբողջովին ջուրը տեղափոխի»:

«Սելավատարը խցանված չի եղել, պարզապես ջրի հոսքն է շատ մեծ եղել»,- ասաց զրուցակիցս: Շենիկի գյուղապետ Կորյուն Մինասյանի տեղեկացմամբ, իրենց համայնքում տուժել են բոլոր գյուղացիները.

«Հեղեղը ահագին վնասներ պատճառեց գյուղացիներին»:

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի բնորոշմամբ, իր ղեկավարած մարզում անսովոր իրավիճակ է: Մի մասը ոռոգման ջուր չունի, մյուս մասին էլ հեղեղն է տանում: Տեղի ունեցածը նա աղետ է բնորոշում: Ինչ փոխհատուցում կամ աջակցություն է նախատեսվում գյուղացիներին
Ջայն 6 կվերլուծենք և կդիմենք կառավարությանը: Թե ինչ ծավալով կլինի փոխհատուցումը, այս պահին թերի կլինի ասել:

Գերադասելի է ցանկացած պարագայում գյուղացուն գումարով փոխհատուցել: Բայց մենք պետք է հասկանանք, որ մեր երկրի ֆինանսական վիճակը հնարավոր է չբավարարի: Բայց մենք օբյեկտիվ, ամբողջ ծավալով կներկայացնենք կառավարությանը:

Միրիջանյանի խոսքով՝ չնայած իր գործառույթը չէ, սակայն կդիմի բանկերին ու վարկային կազմակերպություններին, որպեսզի ինչպես նախկինում կարկտահարված համայնքների, այնպես էլ վերջին օրվա աղետից տուժած գյուղացիական տնտեսություններին առանձնակի մոտեցում ցուցաբերեն:

Ցուցադրել ավելի
Back to top button