Հասարակություն

Հորդառատ անձրեւների հետեւանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել

Երեկ երեկոյան տեղացած հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել ՀՀ Արմավիրի մարզի Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում. տևական անձրևի հոսքը նշված համայնքներով անցնող ջրատարը չի կարողացել ապահովել, որի արդյունքում ջուրն ամբողջությամբ դուրս է եկել ջրատարից՝ ողողելով մշակովի հողատարածքները, խաղողի այգիները, լցվելով բնակելի տների նկուղները և անասնագոմերը:

Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանի կայքից:

Ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու համար մարզպետ Գագիկ Միրիջանյանի հանձնարարությամբ Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներ է այցելել փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանի գլխավորած աշխատանքային խումբը:

Այսօրվանից համապատասխան համայնքներում կաշխատեն նաև արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառած վնասները գնահատող համայնքային հանձնաժողովները՝ մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների հետ միասին:

Back to top button