Հասարակություն

Ամառը՝ առանց ոռոգման ջրի. Խարբերդում խնդիրը դեռ արդիական է

Խարբերդի ամառանոցային թաղամասի  ոռոգման ջրի խնդիրը շարունակում է Ռադիոլուրի ուշադրության կենտրոնում մնալ:

Բնակիչներն ահազանգում են՝ ամառը մոտենում է ավարտին, սակայն, իրենց այգիներն այդպես էլ ոռոգման ջուր չեն տեսել:

«Տափաստան այգու փոխարեն» ,- Ռադիոլուրին ահազանգած Արմեն Խաչատրյանն այսպես է բնորոշում  սեփական այգու վիճակը: Զրուցակիցներս Խարբերդի 16,18, 20 տների  բանկիչներն են:

Ոռոգման ջրի սեզոնն ավարտվում է, սակայն, նորմալ ջուր այս թաղամասում չենք ունեցել,- ասում է Ռադիոլուրի մյուս զրուցակիցը՝ Խարբերդի  ամառանոցային թաղամասի 20-րդ  փողոցի երրորդ  նրբանցքի բնակիչներից Հարություն Մանուկյանը:

Բնակիչները  պնդում են՝  «Երևան ՋՕ»-ի հետ պայմանագրեր կամ՝  չունեն, կամ՝ դրանք չեն թարմացվել:

Երևան ՋՕ  ընկերության  տնօրեն  Մերուժան Ասատրյանը  վստահեցնում է՝ պայմանագրեր կնքվում են, անհրաժեշտության դեպքում ՝ նաև թարմացվում:

ՋՕ ընկերությունում կրկին խոստանում են՝ բնակիչները ջուր կունենան, միայն թե խոստացված ջուրն այդպես էլ բնակիչներին չի հասնում:

Back to top button