Հասարակություն

Աշխատանքի շուկա՝ Իջեւանի քանդակների այգում


Իջևանի քանդակների այգում այսօր «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում տավուշցին վաճառում էր իր բերքն ու բարիքը, գյուղմթերքը:

Տաղավարներից մեկում աշխատանքի տոնավաճառ էր՝ Տավուշում աշխատանք տավուշցու համար:

Իջևանի քանդակների այգում առավոտվանից անսովոր աշխուժություն է: 50-ից ավելի տաղավարներ կողք կողքի են՝ վաճառքի ամենատարբեր առաջարկներով:

Տավուշի մարզի բերքն ու բարիքը առաջին ձեռքից՝ գնորդին: Տաղավարներին մոտենում եմ ըստ իմ ճաշակի, բայց ընտրությունն այնքան մեծ է, որ կբավարարի բոլորին:

Այգու մոտավորապես մեկ կիլոմետրը զբաղեցնում են տոնավաճառի տաղավարները, ամենավերջում աշխատանքի տաղավարն է. տաղավարում  տավուշցիները գուցե և հենց այսօր գտնեն իրենց հարմար աշխատանք:

Դեռ վաղ առավոտից հենց այս տաղավարի մոտ է անցուդարձը մեծ:

Անահիտ Ալիխանյանը տաղավարի պատասխանատու-խորհրդատուն է, փորձում է օգնել աշխատանք գտնել տավուշցիներին:

Աշխատանքի տոնավաճառը և ցուցահանդես-վաճառքը կազմակերպվել է «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի ղեկավար, տավուշցի Հասմիկ Ազիբեկյանն ասում է՝ ծրագիրը Տավուշ բերելու պատճառներից մեկն էլ իր՝ տավուշցի լինելն է:

Քանդակների այգուց տաղավարները չեն հավաքվի մինչև ուշ երեկո, կատակով ասում են՝ մինչև բոլորը լավ չհյուրասիրվեն, չուտեն-չխմեն ու աշխատանք չգտնեն, այգուց րեն գնա:

Back to top button