ԿարևորՔաղաքական

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները՝ սեպտեմբերի 23-ին

հրապարակված 11.36
լրացված 15.30

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2018թ.-ի սեպտեմբերի 23-ին։ Այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը տեղի կունենա սեպտեմբերի 10-21-ը։ ԿԸՀ որոշմամբ՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է իրենց առաջադրման հայտը ներկայացնեն մինչև օգոստոսի 29-ը։ Հանձնաժողովը հայտերը կհաստատի մինչև սեպտեմբերի 3-ը, իսկ ընտրությունների արդյունքները կամփոփի սեպտեմբերի 30-ին։

Back to top button