Տնտեսական

Հանքարդյունաբերության հին ու նոր թափոնների վտանգը, որ սպառնում է հասարակությանը

Հանքարդյունաբերությունը մեր երկրում արդեն երկու տասնամյակ է գերակա ոլորտ է հռչակված:

Նոր կառավարությունում դեռ գերակա ուղղությունների փոփոխությունների մասին չեն հայտարարվել, սակայն, փորձ է արվում փոխել ընդերքօգտագործման ոլորտի քաղաքականությունը:

Իսկ հանքարդյունաբերության ոլորտում խնդիրները շատ են:

 

Հայաստանում վերջին  տարիներին պետական մակարդակով որևէ ուսումնասիրություն չկա, թե հանքարդյունաբերության առատությամբ աչքի ընկնող մարզերում բնակիչներն ինչ հիվանդություններ ունեն:

Մեկ- երկու մասնավոր կազմակերպություն սեփական նախաձեռնությամբ  խնդրին պարբերաբար անդրադառնում է: Խնդրի մասին նաև բնապահպաններն են ահազանգում: Իսկ լքված հանքավայրեր, Հայաստանում որքան ուզեք:

Պետական վիճակագրություն, թե նրանք քանիսն են, կրկին չկա:  Աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը փաստում է՝ թափոնաջրերը  բնակավայրերը  մշտապես աղտոտում են, դրանք  բաց են թողնվում բնական միջավայր՝ առանց լուրջ մաքրման:

Մաքրվում են  միայն մեխանիկական եղանակով, ապա լցվում են գետերը: Դրանց մի մասը պոչամբարների պատճառով է, մյուսները՝ թափոնակույտերից… ու ոչ միայն. «Եթե պոչամբարից գետ են բաց թողնում պետք է հասկանաս ինչ են բաց թողնում»:

Զրուցակիցս  ընդգծում է՝ հանքավայրերի մի մասը ոչ մեկին չեն պատկանում, դրանք մնացել են խորհրդային տարիներից: Հաճախ առաջանում են թթվային դրենաժների  արտահոսքեր:  Գալստյանն ընկերների հետ  բոլորովին պատահաբար  երկու լքված հանքավայր  է գտնել.

Մեկը՝ Կավարտի լքված հանքավայրը, Կապանի մոտ, մյուսը՝ Տանձուտի լքված հանքավայրը, Վանաձորի Շահումյան ավանից երեք կմ հեռու: Փորձագետ Սեյրան Մինասյանն ասում է՝ ձևակերպումներում այն ռեկուլտիվացիայի ենթարկված պոչամբար է, սակայն իրականում:

«Այն դեպքում, որ հիմա արդեն հատակային մասում մոտ 12 հազար խորանարդ մետր ծավալով ծծմբաթթվային լիճ: Թթվային դրենաժի կուտակման արդյունք է: Նույնը Ախթալայի ձորում է, նույն ճակատագաիրն է նաև մյուս վայրերում,ո րտեղ անպատասխանատու հանքարդյունաբերություն է»:

Այս հանքավայրի ջրերը լցվում են Տանձուտ գետ, ապա՝ Փամբակ: Լևոն Գալստյանն ասում է՝ լքված հանքավայրերի մասին ամբողջական տեղեկատվություն գտնելը բարդ է:

Բնապահպան փորձագետները պնդում են՝ անհանգստացնող է նաև պոչամբարների խնդիրը: Հայաստանում բազմաթիվ պոչամբարներ կան, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրին:

Բնապահպան փորձագետ Սեյրան Մինասյանի խոսքով՝ վերահսկողության մեխանիզմ չկա:

Բնապահպանը մտահոգ է՝ նույնն է նաև Արծվանիկի պոչամբարի ճակատագիրը: Ընդհանուր առմամբ՝ 22 պոչամբար կա, դրանցից 14 չգործողները պատկանում են պետությանը, նաեւ, օրինակ, Փխրուտի, Դարաձորի և Ողջիի պոչամբարները:

Հունիսի մեկին կառավարությունը նախագիծ հաստատեց, որով  այսուհետ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման դեպքում հանքավայրերը ռեկուլտիվացիայի կենթարկվեն, ավելի պարզ՝ կփակվեն և ոչ թե բաց կթողնվեն: Կառավարությունում խոստանում են՝ քայլ առ քայլ ոլորտը կկարգավորեն:

Back to top button