Հասարակություն

Դրոններով տեսանկարահանումը հանրահավաքին կարգելվի

ՀՀ ոստիկանությունը զանգվածային լրատվության միջոցներին հայտնում է, որ օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը ապահովելու նկատառումներից ելնելով՝ արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումն օդից և նման փորձերը կասեցվելու են։

«ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկարահանման այդ միջոցների կիրառումից։

Շնորհակալություն ենք հայտնում համագործակցության և փոխըմբռնման համար»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Back to top button