ԿարևորՔաղաքական

Ժողովրդի ու ՀՀ հաղթանակն անխուսափելի է․ վարչապետ

Կառավարության գործունեության 100 օրվան ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է այս օրերին կատարված աշխատանքներին։ Փաշինյանը հայտարարել է, որ այս ընթացքում լուծել են իրենց առջև դրված հիմնական խնդիրը ՝ ապահովել հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը, տնտեսության շարունակական զարգացումը։
Կառավարության ղեկավարի խոսքով, այժմ թևակոխում են նոր` ֆորսաժի փուլ, այն է՝ շատ արագ և արդյունավետ բարեփոխումներ իրականացնել, անել այնպես, որ երկրի համար նոր շունչ բացվի։ Փաշինյանի խոսքով, մնացած արդյունքները կամփոփվեն վաղվա հանրահավաքում։

Եզրափակելով խոսքը ՝ կառավարության ղեկավարը հայտարարել է ժողովրդի ու ՀՀ հաղթանակն անխուսափելի է։

Back to top button