ԿարևորՔաղաքական

«Գորբաչով ֆոնդը» հրապարակել է Գորբաչով- Փաշինյան նամակագրությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխան նամակ է հղել Խորհրդային Միության վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովին։ Փաշինյան- Գորբաչով նամակներն այսօր հրապարակել է Սոցիալ- տնտեսական եւ քաղաքագիտական հետազոտությունների միջազգային հիմնադրամը՝ «Գորբաչով ֆոնդը»։

«Հայաստանում կա հասարակական կոնսոլիդացում, որը եւ բերել է խաղաղ իշխանափոխության»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։ Նա միաժամանակ շեշտել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները եւ հակված է շարունակել հայ- ռուսական բազմադարյա հարաբերություններին հատուկ երկխոսությունն ու արդյունավետ համագործակցությունը։

Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հունիսին Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակվելու կապակցությամբ շնորհավորական նամակ էր հղել։ Նա նշել էր, որ ապրիլին եւ մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ողջ աշխարն ընդունել է որպես «անարյուն հեղափոխություն», ինչը բարձր գնահատականի է արժանացել։

Միաժամանակ՝ Գորբաչովը, սեփական փորձը վկայակոչելով, Փաշինյանին ասել է, որ երկրի ժողովրդավարացման նպատակը բարդ խնդիր է։ «Դուք անշուշտ կենթարկվեք հարձակումների տարբեր կողմերից։ Գլխավոր ցանկությունը. ոչ մի դեպքում չշեղվել ժողովրդավարական ուղուց»,- գրել է նա։

Գորբաչովը նաեւ շեշտել է, որ չի կարելի թույլ տալ, որ «ինչ- որ մեկը փորձի գժտեցնել ռուսներին եւ հայերին»։ Նաեւ` նշել, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ իրական բարիդրացիական հարաբերությունները համապատասխանում են երկու ժողովուրդների շահերին»։

 

Ցուցադրել ավելի
Back to top button