Մշակույթ

Ո՞ր հայկական ֆիլմերը կստանան նոր շունչ

Հայկական կինոֆոնդը նոր գույն կստանա թվայնացման միջոցով: Լեհաստանում արդեն սկսվել են  Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի թվայնացման աշխատանքները:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքով՝ թվայնացման ծախսերը հոգալու է բրիտանացի պրոդյուսեր Դենիել Բըրդը:

Ո՞ր ֆիլմերը կստանան նոր շունչ:

Անգլիացի պրոդյուսեր  Դենիել Բերդի  առաջարկով հայկական կինոյի հարուստ ժառանգությունը կթվայնացվի: Բերդի կողմից «Համո Բեկնազարյան» անվանված երկարաժամկետ  ծրագրի նպատակն է  վերականգնել, պահպանել և հանրայնացնել հայկական կինոյի ամբողջ ժառանգությունը՝ ասում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի  տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:

Ֆիլմերը թվայնացվելու են Լեհաստանում: Սերգեյ Փարաջանովի 10 րոպե տևողությամբ «Հակոբ Հովնաթանյան»  ֆիլմն արդեն թվայնացվում է:

«Ֆիլմի թվայնացված առաջին տարբերակը ցուցադրվել է Ոսկե Ծիրանի շրջանակներում: Սեպտեմբերին  արդեն պատրաստ կլինի: Հովնաթանյանի թվայնացման աշխատանքները կարծում եմ սեպտեմբերին կավարտվի»:

Այնուհետև  անգլիացի պրոդյուսերն առաջարկել է  նկարահանել վավերագրական ֆիլմ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերով: Կլինեն նաև  հացազրույցներ ֆիլմի ստեղծմանը մասնակցած անձանց հետ: Պրոդյուսերը ֆիլմի համար առաջարկել է երաժշտություն գրել  Տիգրան Մանսուրյանին:

«Մենք հիմա ամբողջ օգոստոս ամսին  պետական արխիվը նայել է ամբողջ ժապավենը: Հիմա մենք նոր մասնագետների հետ միասին պետք է ամբողջ ժապավենների  քանակը պարզենք: ամբոողջական չէ, սակայն 103. տուփ ժապավեն կա»:

Հաջորդիվ կսկսվեն Համո Բեկնազարյանի համր և հնչյունային 10 ֆիլմերի վերականգնման աշխատանքներն  ու փառատոնների միջոցով դրանց հանրայնացումը: Իսկ թվայնացվող մյուս 10 դասական ֆիլմերը դեռևս անհայտ են:

«Խորհուրդ կստեղծենք, որը կընտրի հերթականություն և որ ֆիլմերը պետք է թվայնացվեն»:

Լեհական ընկերության հետ արդեն  կա հայ  մասնագետների վերապատրաստման համար պայմանավորվածություն:

Back to top button