Տնտեսական

«Հարկային տեռո՞ր», թե՞ փոփոխություններ՝ հօգուտ տնտեսվարողի


Նոր կառավարության հարկային վարչարարությունից դժգոհություններն օրեցօր ավելանում են:

Տնտեսագետ, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն արձանագրում է «Հայաստանում հարկ վճարելն այլընտրանք չունի»:

ՊԵԿ նախագահը փորձում է իրավիճակից լուծումներ գտնել, տնտեսագետները՝ դժգոհությունները բնական են համարում:

«Հարկային տեռոր» հատկապես ՓՄՁ-ներկայացուցիչները ՊԵԿ- ի վարչարարական գործողություններն այսպես են բնորոշում: Ավելին, հատկապես նորաստեղծ տնտեսվարողներն են դժգոհում:

Տնտեսվարող սուբյեկտները երկար կարող են  թվարկել հարկային վարչարարության հետ կապված խնդիրները՝ կանխավճարի պահանջում, բարձր հարկեր… Օրերս դժգոհությունները տնտեսվարողները անձամբ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին փոխանցեցին:

Վարչարարությունը պետք է մեղմացվի՝ ասում են ՊԵԿ-ում, սակայն չմատնանշելով ուղիները, թե ինչպես պետք է տնտեսվարողները շարունակեն աշխատել: Տնտեսագետ փորձագետները ՊԵԿ-ի վարչարարական քաղաքականությունում «տեռոր» չեն տեսնում:

Բյուջետային մուտքերը ավելացել են, բայց ոչ տարիներ շարունակ իրականացվող գերավճարների միջոցով: ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ օրենսդրական փոփոխությամբ պայմանավորված՝ տարեսկզբից կանխավճարը բյուջեի եկամուտ չի համարվում: ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանը հիշեցնում է՝ ստվերը Հայաստանի  տնտեսության մեջ մեծ թիվ  է կազմում:

Անդրադառնալով  հարկային վարչարարության խնդրին՝ տնտեսագետն ընդգծում է՝ տնտեսությունում տասնամյակներ շարունակ անվանական դրույքաչափերը մի այլ էին, փաստացի  արդյունավետ  դրույքաչափերը՝ այլ. «Ճեղքվածը եղել է առնվազն 5-6 տոկոս»:

Այժմ նկատելի է, որ նախկինում գումարների ոչ բոլոր մասն է մուտքագրվել բյուջե: Այժմ, իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, դժգոհությունները  բնական են:

Ամենամեծ դժգոհությունները հարկային օրենսգրքից են: Կառավարությունում  վստահեցնում են՝  ներկայում կատարվող փոփոխությունները հօգուտ  տնտեսվարողի կլինեն: Վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն ընդգծում է.

«Հայաստանում հարկ վճարողն այլընտրանք չունի»:

Կառավարությունում խոստանում են՝   հունվարից  փոքր բիզնեսի համար «հարկային արդարություն», հարկատեսակների  պարզեցում ու միասնական  հարկատեսակ են նախատեսում:

Ցուցադրել ավելի
Back to top button