Հասարակություն

Ադրբեջանի բնակչի մարմինը չեզոք գոտուց տարհանվել է

Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի սահմանի Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում, կողմերի զինված ուժերի դիրքերի միջև չեզոք գոտում հայտնաբերվել է Ադրբեջանի բնակչի դի։

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ռազմագերիների,
պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։

Օգոստոսի 15-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, իրականացվել է մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն։

Ցուցադրել ավելի
Back to top button