Հասարակություն

Օգոստոսի 16-ից սեպտեմբերի 3-ը ժամը 6։00-8։00 Հանրային ռադիոյի առավոտյան հեռարձակումը կլինի միայն համացանցում

Օգոստոսի 16-ից սեպտեմբերի 3-ը 6։00-8։00 Հանրային ռադիոյի առավոտյան հեռարձակումը կլինի միայն համացանցում՝ armradio.am կայքում։

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքների պատճառով օգոստոսի 16-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում՝ առավոտյան ժամը 06.00-ից մինչ 08.00-ն, անջատվելու են հետևյալ ռադիոընկերությունների հեռարձակման տեխնիկական միջոցները.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-FM 107.7 ՄՀց,

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-FM 103.8 ՄՀց,

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-FM 91.1 ՄՀց,

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-FM 69.77 ՄՀց,

«ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊԸ-FM 90.7 ՄՀց,

«ՇԱՆՍ ՄԵԴԻԱ» ՍՊԸ-FM 90.1 ՄՀց,

«ԱՐՁԱԳԱՆՔ ՍՏ» ՍՊԸ-FM 103.5 ՄՀց,

«ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊԸ-FM 106.9 ՄՀց,

«ԻՄՊՈՒԼՍ» ՍՊԸ-FM 106.5 ՄՀց,

«ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊԸ-FM 100.7 ՄՀց,

«ՔԻՍ ԷՖ ԷՄ» ՍՊԸ-FM 88.3 ՄՀց, «ԷՅ ԴԻ ԹԻ» ՍՊԸ-FM 89.3 ՄՀց, ՄԻՐ-FM 93.7 ՄՀց:

Այդ ընթացքում Երեւանի որոշ շրջաններում մեր հաղորդումները հնարավոր կլինի լսել ռադիոընդունիչով, ինչպես նաեւ կարող եք մեզ լսել armradio.am կայքում։

Ցուցադրել ավելի
Back to top button