ԿարևորՔաղաքական

Առավոտյան բողոքի ելան Քոչարյանի հակառակորդները, երեկոյան՝ կողմնակիցները

Ինչպես և հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի  ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը,  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ժամը 12 -ին Էրեբունի բիզնես կենտրոնում հանդես էր գալու մամուլի  ասուլիսով: Երեկ վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքը։ Դեռ մեկ ժամ կար ասուլիսին, սակայն մի խումբ ակտիվիստներ, «Մարտի մեկ»-ի զոհերի հարազատներն արդեն շենքի դիմաց էին  «Պրիվե՛տ, Ռոբ» ցուցապաստառով:

Ու մինչ ներքևում ընթանում էր բողոքի ակցիան, լրագրողների մի մասը շտապեց բարձրանալ ասուլիսի սրահ: Սակայն 10 րոպե դեռ  չէր անցել, երբ ներքևում բողոքի ակցիա իրականացնողները բարձրացան վերև ու սկսեցին հարվածել փակ դռներին։ Ոմանց հաջողվեց մուտք գործել պատշգամբից: Այստեղ անվտանգության աշխատակիցները դռները բացեցին նրանց առջև ու ակտիվիստները մտան մամուլի սրահ:

Այնուհետ ցուցարարները հայտարարեցին` ասուլիսը տապալված է, և իրենք այս տարածքում գործողություն չունեն իրականացնելու։ Հաջորդիվ «Պրիվե՛տ, Ռոբ» բողոքի ակիցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Հայաստանի Գլխավոր դատախազության շենք:  Այստեղ մասնակիցները պահանջեցին հանդիպում դատախազության ներկայացուցչի հետ՝ իրենց հարցերին բավարար պատասխան տալու համար:  Գլխավոր դատախազությունից ակցիայի մասնակիցներին երկար սպասեցնել չտվեցին՝ րոպեներ անց դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ Վահագն Մուրադյանը մոտեցավ ցուցարարներին:

Իրենց հարցերի պատասխանները դատախազությունից ստանալուց հետո ակցիայի մասնակիցները շարունակեցին երթը դերպի Բարձարգույն դատական խորհրդի շենք։ Այստեղ նրանք սկսեցին ստորագրահավաք՝  Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով։

Բողոքի ակցիայի մասնակիցները ստորագրահավաքից հետո դիմումները հանձնեցին արդարադատության նախարարություն եւ Բարձրագույն դատական խորհուրդ: Նրանց   մասնակիցների խոսքով՝ այսօրվա ակցիան հաջողեց, իրենց հետագա քայլերի մասին կտեղեկացնեն:  Տեղեկություն տրամադրելու հերթը ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյաին էր, ով հայտարերեց՝ իշխանությունը վախենում է, որպեսզի  Ռոբերտ Քոչարյանը խոսի և դրա համար իրենց ակտիվիստներին ուղարկել էին, ասուլիսը տապալելու համար:

Իսկ փոքր  ավելի ուշ երկրորդ նախագահի գրասենյակն  արդեն  պաշտոնական հայտարություն տարածեց՝ տեղի ունեցածը որակել էժանագին բեմականացում, որի մասնակիցները ներկայացան որպես «զայրացած ժողովուրդ»: «Իսկ  այսօրվա` լավ ծրագրավորված ու կազմակերպված միջադեպը կարելի էր գնահատել որպես մանր խուլիգանություն և մեծ ուշադրություն չդարձնել դրան: Պարզ է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այսպես թե այնպես, նոր ասուլիսի կամ հարցա­զրույցի միջոցով կհրապարակի իր տեսակետները քաղաքական ամենաարդիական հարցե­րի վերաբերյալ»,- հայտարարեց Քոչարյանի գրասենյակը։

Արդեն երեկոյան Բաղրամյան 26- ում բողոքի ակցիա էին իրականացնում Քոչարյանի կողմնակիցները։

Ու մինչ այս գործընթացում այլ զարգացումներ էին  տեղի ունենում՝ ՖԲ-ի ուղիղ եթերում հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թեեւ որևէ կերպ չանրդրադարձավ այս միջադեպին, բայց նրա խոսքի ենթատեքստում դա էր թաքնված։ Թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթարշավն այլընտրանք չունի` հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ պատմության աղբանոցում կհայտնվեն նրանք, ովքեր կկանգնեն ժողովրդական հեղափոխության ճանապարհին։

« Մենք չենք ուզում ուրիշների թալանը փոխարինել մեր թալանով, ուրիշների գողացածը տեղափոխել մեր գրպաններ… ժողովրդից գողացված ամեն մի լումա վերադարձվելու է ժողովրդին»,- ասաց վարչապետը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button