Պաշտոնական

Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների խորհրդակցությունը

Օգոստոսի 14-ից 17-ը ի կատարումն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2018թ. աշխատանքային պլանի` Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի ներկայացուցիչների մասնակցությամբ զինված ուժերի ծածկագրային ծառայությունների կենտրոնական մարմինների ղեկավարների հերթական խորհրդակցությունը: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։

Back to top button