Տնտեսական

Տնտեսագետ փորձագետներն արդեն տնտեսության առողջացում են արձանագրում

Պաշտոնավարման 100 օր ու տնտեսագետ փորձագետներն արդեն տնտեսության առողջացում են արձանագրում: Սրա մասին նաև պաշտոնական ցուցանիշերն են փաստում:  Փաշինյանի պաշտոնավարման 100 օրերի ընթացքում  շինարարության ոլորտում աճ է արձանագրվել, ավելի շատ ժամանում են, քան մեկնում Հայաստանից: Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը,  ներառող տնտեսական աճ է խոստանում: Հայտարարում քայլեր, որոնք  մարդկանց կենսական համակարգը կբարելավվեն:

 

Նիկոլ Փաշինյանը կառավարության ամբողջական կազմը փոխելուց հետո Փաշինյանը ձեռնամուխ եղավ տնտեսական նոր  քաղաքականութան իրականացման։ Անդրադառնալով բաժին հասած ժառանգությանը՝ հայտարարեց.

«Հանրապետականն ասում է 7 տոկոս տնտեսական աճով ենք թողել երկիրը: Մանիպուլյատիվ տնտեսական աճ: Մենք պետք է լրիվ այլ իրավիճակ ստեղծենք»:

Մեկուկես ամսում 20 մլրդ դրամ է գեներացվել՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կառավարության ղեկավարը: Գումարը կհայտնվի բյուջեում՝ խոստացավ՝ այն կծախսվի պետական կարիքների համար:

Ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը դեմ էր կենսաթոշակային  կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը: Կառավարության ղեկն ստանձնելուց հետո հայտարարեց՝ համակարգը պետք է ուժի մեջ մտնի հուլիսի մեկից, գործում է կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը, միայն թենախկին հինգ տոկոսի փոխարեն 2,5 տոկոս: Արդյունքում՝

«Մենք այսօր արդեն 207 հազար քաղաքացու աշխատավարձ բարձրացրել ենք 5 հազար դրամով: Եթե այդ փոփոխությունը նրանք չեն զգում, դա նշանակում է, որ խնդիրը աշխատավարձը հինգ կամ տասը հազար դրամով բարձրացնելը չի, այլ կայուն ու տևական զարգացում ապահովելը»:

Ներառական տնտեսական աճ՝ խոստանում է  Փաշինյանի թիմը: Ակնկալիքները այս կառավարության տնտեսական քաղաքականությունից ավելին են: Անել ամեն ինչ, որպեսզի տնտեսական առաջընթացն իր մաշկի վրա զգա շարքային քաղաքացին: Ի՞նչ փոխվեց քաղաքացու կյանքում անցած 100 օրվա ընթացքում:

Այս կառավարության անցած օրերն աչքի ընկան հարկային եկամուտների ավելացմամբ: Պայքարը մենաշնորհների դեմ այս կառավարության հիմնական մարտահրավերներից է: Վարչապետ Նիկոլ Փաշինյան.

«Եթե  իշխանությունը մեկին  տվել էր արտոնություն, որ այդ մեկը ունենա մենաշնորհային ոլորտ, կուտակի մեծ հարստություն, մեր քաղաքականությունը ուղղված է  լինելու նրան, որ այդ մենաշնորհային ոլորտում ձևավորվող արդյունքը, գումարը բաշխվի հնարավորինս մեծ թվով մարդկանց: Իմ ասածը քաղաքացիները արդեն իսկ կարող են զգալ, որ տնտեսական իրավիճակի էական փոփոխություն կա»:

Տնտեսական ցուցանիշերը տնտեսագետ փորձագետներին հույս են ներշնչում:  Տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հետևյալն է  արձանագրում՝

«Ես չեմ կարծում, որ մենք այս ժամանակահատվածում ունեցել ենք  լուծումներ՝ մասնավորապես մենաշնորհների դեմ պայքարում: Ես խոսում եմ ամենամեծ հիվանդությունների մասին՝ բիզնես-իշխանություն սերտաճման մասին: Այս մասով իհարկե տեղաշարժ կա, սկզբունքները հրապարակված են: Բայց ես չեմ ասի, որ մեր կառավարման համակարգը ձերբազատվել է:

Տնտեսական ցուցանիշերը  Ասատրյանը  տպավորիչ է  բնորոշում: Ի տարբերություն նախորդ տարիների, գրեթե բոլոր ոլորտներում աճ է  արձանագրվել: Երեք և ավելի  ամսում ըստ ցուցանիշերի շինարությունը աճ է գրանցում: Մտահոգություններ նույնպես կան.

«Այս կիսամյակում դրսևորվեց  մի երևույթ,որի պատկերը տարիներ շարունակ հակառակն է դրսևորվել՝ արտահանում և  ներմուծում հարաբերակցության շեղումն է»:

«Ապրիլ մայիսին տնտեսությունում անհանգստացնող երևույթ կար՝ արտաքին պահուստների նվազում, մասնավոր տրանսֆերտների դանդաղում՝ նախորդ տարվա համեմատ: Այժմ արդեն կայունուևթյուն նկատվում է ֆինանսական շուկայում»,- արձանագրում է Ասատրյանը:

Նաև դրական միտում կա մասնավոր  տրանֆսերտների հոսքի:

ԿԲ նախկին նախագահին հատկապես ոգևորել է  այն, որ արտագաղթի տեմպերը նվազել է, եթե պատկերը պահպանվի , տարին կփակենք ոչ թե արտագաղթով, այլ՝ ներգաղթով:

«Սա կարծում եմ մեր տնտեսությունը առողջացման առաջնային հատկանիշերից մեկն է»:

Ծախսային քաղաքականությունում ոչինչ չի փոխվել՝ արձանագրում են փորձագետները: Այն, որ այստեղ խնդիրներ կան, նաև վարչապետն է բարձրաձայնում՝ խոստանալով՝ հնարավորինս շուտ լուծումներ գտնել: Իսկ ընդհանրապես մասնագետները կարծում են, որ 100 օրը շատ քիչ ժամանակ է տնտեսական կամ որևէ այլ քաղաքականության գնահատական տալու համար:

 

Ցուցադրել ավելի
Back to top button