Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը չի կայանա. Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը չի կայանա`  հայտնել է 2-րդ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:

«Ինչպես տեսաք՝ իշխանությունը վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսի և դրա համար իրենց ակտիվիստներին ուղարկել էին, որ ասուլիսը տապալվի»,- Tert.am— ին ասել է Վիկտոր Սողոմոնյանը։

Այսօր նախատեսված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում։ Նախքան Քոչարյանի ժամանումը մի խումբ ցուցարարներ ներխուժել են դահլիճ՝ հայտարարելով, որ իրենց նպատակը ասուլիսը տապալելն է։

Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց պաշտպանների բողոքը՝ վերացնելով առաջին ատյանի դատարանի որոշումը Քոչարյանին «Մարտի 1-ի» գործով կալանավորելու վերաբերյալ:

Ցուցադրել ավելի
Back to top button