Սպորտ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Արցախում է

Արցախի պաշտպանության նախարարի ուղեկցությամբ նա եղել է հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, ներկա գտնվել բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։

ՀՀ պաշտպանության նախարարը մատնանշել է այն խնդիրների համալիրը, որի վրա պետք է հատկապես ուշադրություն դարձնել արդեն մեկնարկած նոր ուսումնաշրջանում` շեշտը դնելով գիտելիքների եւ հմտությունների կատարելագործմանն ուղղված գործընթացների վրա:

Դավիթ Տոնոյանն այցելել է նաեւ ՊԲ հյուսիս-արեւելյան առաջնագիծ, հետաքրքրվել օպերատիվ-մարտավարական իրադրությամբ, խրախուսել մարտական խնդիրների կատարման գործում աչքի ընկած մի շարք զինծառայողների։

Նախարարը ծանոթացել է նաեւ «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի կողմից առաջնագծում իրականացվող ծրագրերին՝ քննարկել դրանց արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված հարցեր՝ եւս մեկ անգամ բարձր գնահատելով այն մեծ աջակցությունը, որ ցուցաբերում է հիմնադրամը` առաջապահ ստորաբաժանումներին տրամադրելով առաջին բուժօգնության անհատական եւ հատուկ մասնագիտական լրակազմեր:

Ցուցադրել ավելի
Back to top button