Քաղաքական

Կոնգրեսի 48 անդամ Թրամփին հորդորել է հանդիպել Փաշինյանի հետ

Ամերիկայի հայկական համագումարը հաղորդում է, որ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի  ղեկավարությունը նախաձեռնել է մի նամակ, որը ստորագրվել է Կոնգրեսի 48 անդամների կողմից, այն ուղարկվել է նախագահ Թրամփին: Նամակը հորդորում է նրան հանդիպել Հայաստանի նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Միացյալ ազգերի կազմակեպության Գլխավոր Ասամբլեայի տարեկան ժողովի ընթացքում, որը տեղի կունենա սեպտեմբերին՝ Նյու Յորքում:

«Նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև զրույցը, որը կընդգծի տնտեսական զարգացումը, անվտանգությունը և ժողովրդավարությունը, վճռական է մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության ամուր առանցքի համար»՝ նշել է հայկական հարցերով համանախագահ՝ Ֆրենք Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի): Նախագահ Թրամփին ուղղված նամակում ասվում է. «Հեղափոխությունից հետո իշխանության խաղաղ փոխանցումը հայ ժողովրդի կամքի հստակ ցուցանիշ է ունենալ ավելի արդար և ժողովրդավար երկիր: Երբ Հայաստանը փորձում է խթանել կառավարության թափանցիկությունը, ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները և հզորացնել քաղաքացիական հասարակությունը, Միացյալ Նահանգների համար որոշիչ է կառավարական բոլոր մակարդակներում խորացնել կապերը տարածաշրջանային այս գործընկերոջ հետ»:

Երկկողմանի նախաձեռնությունը նաև խնդրել է «բարձր մակարդակի զրույցների շարք [Նախագահի] քարտուղարների և Հայաստանում իրենց գործընկերների միջև, որոնցից շատերը վերջերս նշանակվել են որպես նորանշանակ կառավարության անդամներ»:

«Ամերիկայի հայկական համագումարի անունից, կցանկանայի շնորհակալություն հայտնել Հանձնախմբի համանախագահներին և փոխնախագահներին ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման և Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների հաստատապնդմանը: Մենք գնահատում ենք այս հարցում Հանձնախմբի առաջնորդությունը»-ասել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Սեպտեմբերին Համագումարը անցկացնում է Ազգային շահերի քարոզչության կոնֆերանս, որը հիանալի հնարավորություն է ընձեռում ակտիվիստների համար, գալ Վաշինգտոն և օգնել ամրացնել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները և Հայաստանում ժողովրդավարական զարգացումները», – հավելել է Համագումարի գործադիր տնօրենը:

Ցուցադրել ավելի
Back to top button