Քաղաքական

Թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթարշավն այլընտրանք չունի

Թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթարշավն այլընտրանք չունի` այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ պատմության աղբանոցում կհայտնվեն նրանք, ովքեր կկանգնեն ժողովրդական հեղափոխության ճանապարհին։

« Մենք չենք ուզում ուրիշների թալանը փոխարինել մեր թալանով, ուրիշների գողացածը տեղափոխել մեր գրպաններ… ժողովրդից գողացված ամեն մի լումա վերադարձվելու է ժողովրդին», — ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա խոստացել է բոլոր հարցերի պատասխանը տալ օգոստոսի 17-ին ժ.18.30-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին:

 

Ցուցադրել ավելի
Back to top button