Հասարակություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը խնդրահարույց է դարձել. Ղազախստանի նախագահն առաջարկել է այն քննարկման դնել

Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևն առաջարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադմիր Պուտինին քննարկման դնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հայտնում է ТАСС գործակալությունը։

«Բոլոր թեմաներից, որոնք պետք է քննարկվեն, սա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցն է, որը մեզ համար խնդրահարույց է դարձել»,- ասել է Նազարբաեւը:

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը «Մարտի 1»-ի գործով մեղադրանք էր առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:

ՀՀ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտնել էր, որ վերջինիս մեղադրանք առաջադրելը խիստ ներքին իրավական գործընթաց է, և Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է ՀՀ քաղաքացի։ Միաժամանակ հաշվի առնելով, որ խոսքը ներկայումս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող գործի մասին է և մեծ կարևորություն տալով կազմակերպության հեղինակության և անխափան բնականոն աշխատանքի ապահովմանը՝ Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց։

Ցուցադրել ավելի
Back to top button