Տնտեսական

Արտաշատի ՊԵԿ եկամուտների մասնաճյուղում ծառայողական քննություն կանցկացվի

Արտաշատում այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա է: Մարզի մանր ու միջին մի քանի տասնյակ ձեռնարկատեր փակել են իրենց խանութներն ու հավաքվել են քաղաքի ՊԵԿ եկամուտների մասնաճյուղի դիմաց՝ պահանջելով դադարեցնել, իրենց ձևակերպմամբ՝ հարկային տեռորը:  Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ Արարատի մարզի գանձումների բաժնի պետ Ռաշիդ Մախմուդյանը նախկինում օգտագործել է հանրապետականների հետ կապերը՝ տեռորի ենթարկելով փոքր բիզնեսի ներկայացուցիչներին:

Առևտրով զբաղվողները պահանջում են, որ բացի հարկ վճարելուց առևտրականներին հնարավորություն տրվի եկամուտ ունենալ՝ ընտանիքներին ապահովելու համար: Արտաշատում  է նաեւ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button