ՀասարակությունՏնտեսական

Ամուլսարի ճանապարհների շրջափակման դեմ բողոքող բնակիչները բողոքի ցույց են անում կառավարության շենքի մոտ (լրացված)

 

Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման դեմ բողոքող Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչներից հինգին այսօր ընդունել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը։ Մոտ շուրջ 25 րոպե քննարկել են  բողոքի պահանջը,որից հետո Սիսեռյաննը հորդորել է սպասել եւս 12 աշխատանքային օր՝ մինչ  աշխատանքային խումբը ուսումնասիրությունը կավարտի։ Արդյունքների մասին հայտարարություն կանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսօր առավոտվանից Ամուլսարի շրջական  համայնքների բնակիչները հայտարարություն էին տարածել լրատվամիջոցների համար, հայտնելով, որ Գորայքի, Սարավանի, Գնդեվազի, Ջերմուկի և այլ համայնքների հազարից ավելի բնակիչներ արդեն երկրորդ անգամ դիմել ենք վարչապետին և կառավարությանը՝ կոչ անելով միջամտել՝ վերջ տալու Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակմանը և ապահովել արժանապատիվ աշխատելու իրենց սահմանադրական իրավունքի վերականգնումը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button