Միջազգային

Ռումինիայում բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 400 մարդ է տուժել

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում բողոքի ակցիաների ժամանակ տուժել է ավելի քան 440 մարդ. տուժածների թվում 24 ոստիկան է, վնասվածքներ ստացածներից 65-ը տեղափոխվել են հիվանդանոց:

Ռումինիայի նախագահը քննադատել է  ոստիկանների «դաժան» գործողությունները, բացատրություն է պահանջել ներքին գործերի նախարարությունից:

Բուխարեստում նախօրեին լայնածավալ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Ցուցարարները պահանջել են ցրել խորհրդարանն ու անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Նրանք ավելի քան 20 պահանջ են ներկայացրել՝ հարկային համակարգի, թոշակային բարեփոխումների, սոցիալական օգնության, տնտեսական զարգացման, գյուղատնտեսության, ձեռնարկատիրության  ոլորտների վերաբերյալ:

Ցուցադրել ավելի
Back to top button