Հասարակություն

Երիտասարդությանը հնարավորություն տանք իրացնել սեփական կարողությունները. «Մեր օրերի հերոսը» կոչումը կշնորհվի երիտասարդներին

Թավշյա հեղափոխությունը հատկապես երիտասարդության ձեռքբերումն էր, ուստի վաղը՝ Երիտասարդության միջազգային օրը, Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա ֆլեշ մոբ, որի ժամանակ երիտասարդներին կշնորհվի «Մեր օրերի հերոսը» կոչումը: Չնայած քաղաքական գործընթացներին՝ երիտասարդությունն իբրև սոցիալական խավ էական ձեռքբերումներ դեռևս չունի: Պատճառները շատ են: Երիտասարդությանը ներգրավվածության խնդիր ունենք՝ այսօր ասել է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, Եվրախորհրդի  երիտասարդության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը:  Խնդիրները առավել ընդգծված են մարզերում և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, առանձնացնելով դրանցից մի քանիսը, նշել է, որ գրեթե բոլոր մարզերում երիտասարդներին իրենց բնակավայրերում պահելու խնդիր կա:

 

Հայաստանում տարիների ընդմիջումից հետո երիտասարդությունը կարողացավ վերագտնել իր դերը և մեծ ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացներում: Երիտասարդների նման համախմբվածությունն ու նախաձեռնողականությունը հատկապես ողջունում է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, Եվրախորհրդի  երիտասարդության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը: Ուստի վաղը՝ Երիտասարդության միջազգային օրը, Հանրապետության հրապարակում յուրահատուկ միջոցառում է սպասվում:

Անդրադառնալով  երիտասարդության խնդիրներին՝ Ատոմ Մխիթարյանը առանձնացրեց գործազրկությունը, ապա կրթական խնդիրները: Խնդիրներն առավել ընդգծված է մարզերում։ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը առանձնացնում է դրանցից մի քանիսը՝ ավելացնելով, գրեթե բոլոր մարզերում երիտասարդներին իրենց բնակավայրերում պահելու խնդիր կա:

Կոտայքում կան 30-32 տարվա պաշտոնավարող համայնքապետեր, ավագանու կազմեր, որտեղ միջին տարիքը 50-ից 60-ի շրջանակում է, երիտասարդները որևէ հնարավորություն չեն ունեցել ներգրավվելու այդ համակարգում, նշում է մարզպետը: Չցանկանալով նսեմացնել  երկար տարիների աշխատանքի փորձ ունեցող մեր մասնագետներին՝ Ռոմանոս Պետրոսյանն այնուամենայնիվ  նկատեց, որ  երիտասարդների ներգրավվածությունը պետք է ավելին լինի, քան եղել է: Դա է պատճառը, որ իր պաշտոնավարման 2 ամիսների ընթացքում  փորձել է իր շուրջը համախմբել հատկապես երիտասարդ մասնագետներին:

 

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button