Միջազգային

Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է 2020-ին «տիեզերական զինուժ» ունենալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին  գրավում է«տիեզերական զինուժ» ունենալու գաղափարը, ինչը նրա կարծիքով՝ կստիպի խուճապի մատնել մրցակիցներին:

Նրա թիմն ապագա «տիեզերական զինուժի» հավանական տարբերանշանն ընտրելու հարցով քվեարկություն է անցկացնում՝ Թրամփի աջակիցներին էլեկտրոնային փոստով ուղարկելով 6 տարբերանշաններն ու առաջարկելով ընտրել մեկը՝ հայտնում է Reuters-ը:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ներկայացրել է 2020 թվականին Միացյալ Նահանգների տիեզերական ուժերի ստեղծման պլանի մանրամասները՝ ասելով, որ դրանք կդառնան ամերիկյան զինված ուժերի վեցերորդ ստորաբաժանումը:

«Ժամանակն է գրել մեր զինված ուժերի պատմության մեջ հաջորդ մեծ գլուխը» և նախապատրաստվել «հաջորդ ռազմի դաշտին»՝ երեկ Պենտագոնում հայտարարել է Փենսը:

Ցուցադրել ավելի
Back to top button