Միջազգային

ԱՄՆ պատժամիջոցների խստացումը կգնահատենք որպես տնտեսական պատերազմ. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև

Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների հնարավոր հետագա ուժեղացումը կարելի է գնահատել որպես տնտեսական պատերազմի հայտարարում՝ ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ հայտարարել Է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեևը:

«ՉԷի ցանկանա մեկնաբանել ապագա պատժամիջոցների շուրջ խոսակցությունները, բայց կարող եմ ասել մի բան՝ եթե հետեւի բանկերի գորունեության կամ այս կամ այն արժույթի օգտագործման արգելման նման մի բան, ապա կարելի կլինի ուղղակի ասել,  որ դա տնտեսական պատերազմի հայտարարում: Եվ այդ պատերազմին հարկավոր կլինի հակազդել տնտեսական մեթոդներով, քաղաքական մեթոդներով: Եվ մեր ամերիկացի ընկերները դա պետք Է հասկանան»,- ասել Է վարչապետը:

Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչն օգոստոսի 9-ին հայտարարել Է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կվերաբերեն ամերիկյան մի շարք ապրանքների ու ծառայությունների արտահանմանը, այդ թվում՝ Էլեկտրոնիկայի, նավթի-գազի ճյուղի տեխնոլոգիաների մատակարարումներին: «Սահմանափակիչ միջոցները կներառեն բարձրտեխնոլոգիական բազմաթիվ ոլորտներ, ներառյալ Էլեկտրոնիկան եւ հաղորդակցությունները, լազերները, սենսորները, ինչպես նաեւ նավթի ու գազի վերամշակման առաջավոր տեխնոլոգիաները»,-հայտարարել Է Պետդեպի ներկայացուցիչը:

Նույն օրը ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել Է, որ Ռուսաստանը պատասխան միջոցներ Է մշակելու ԱՄՆ-ի կողմից արված ոչ բարեկամական քայլին: «Ռուսական կողմը քանիցս նախազգուշացրել Է, որ ուժի դիրքից վերջնագրերի լեզվով խոսելը անօգուտ Է ու անհեռանկարային»,- ասել Է Զախարովան Մոսկվայում կայացած բրիֆինգի ժամանակ: Նրա խոսքով՝ «այդ ֆոնին տարօրինակ են հնչում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերը շարունակելու պատրաստակամության վերաբերյալ ամերիկյան վարչակազմի պնդումները»: «Դա չքողարկված երկերեսանիություն Է»,-հայտարարել Է Զախարովան:

Ցուցադրել ավելի
Back to top button