Տնտեսական

2019- ին հնարավոր է որոշ հարկեր նվազեն, կենսաթոշակները բարձրանան

Տնտեսական ցուցանիշերը  հուսադրող են, աշխատավարձի ու կենսաթոշակի բարձրացման հույս կա: Կառավարությունից շարունակում են վստահեցնել՝ ամեն ինչ անում են, որպեսզի հաջորդ տարի Հայաստանի շարքային քաղաքացու համար կենսամակարդակի բարձրացումն ակնհայտ լինի:  Տնտեսությունն առողջանում է՝ ընդգծում են տնտեսագետները՝ միաժամանակ մտահոգությունների մասին բարձրաձայնում:

 

Ցանկություն կա, միջոցներն էլ ուրվագծվում են. 2019-ին չի բացառվում, որ Հայաստանում կենսաթոշակն ու բյուջետային աշխատավարձերը բարձրանան, ինչի մասին «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան հայտարարեց վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը։

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը հիշեցնում է՝ մեկ ամիս առաջ հաստատվեց այս կառավարության ՄԺԾԾ, որը նույնությամբ կրկնում է նախորդ կառավարության նույն ծրագիրը:

Աշխատավարձի ու կենսաթոշակների բարձրացման հույս ներշնչում են հատկապես բյուջետային մուտքերի ավելացումը, ստվերի դեմ պայքարն  ու տնտեսական ցուցանիշերը։

Կառավարությունը տնտեսվարողների համար  անակնկալ ունի 2019թ  հունվարից՝ Մեսրոպ Առաքելյանը փակագծերը ամբողջությամբ չի բացում, սակայն ասում է՝ որոշ հարկատեսակների նվազեցում, իսկ ՓՄՁ-ի համար էլ՝  միասնական հարկային համակարգ են ստեղծում:

 

Ցուցադրել ավելի
Back to top button