Հասարակություն

Ստեփանավանի սոցծառայությունում չարաշահումների գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 21 անձ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով հստակեցվում է սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց շրջանակը. որպես մեղադրյալ է ներգրավվել 21 անձ, որից 2-ի նկատմամբ՝ հայտարարվել հետախուզում:

ՔԿ-ից հայտնում են, որ մեղադրյալներից 19-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ա.Ղարաքեշիշյանի, ինչպես նաև առաջին կարգի մասնագետի նկատմամբ հուլիսի 25-ին հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Օգոստոսի 9-ի դրությամբ՝ նշված քրեական գործի շրջանակներում մեղադրյալների կողմից վերականգնվել է 27.740.000 ՀՀ դրամ։ Հետախուզման մեջ գտնվող Ա.Ղարաքեշիշյանի և գործակալության աշխատակից հանդիսացող մյուս մեղադրյալների գույքի նկատմամբ արգելանք է դրվել՝ պետությանը պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով։

Ցուցադրել ավելի
Back to top button