Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանը ներկա է Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող քննությանը

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբաններն այսօր Վերքաննիչ դատարանում բողոքարկում են Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանը ներկա է  Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող վերաքննիչ բողոքի քննությանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորել էր հուլիսի 28-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Մարտի 1 -ի գործի շրջանակներում՝ 2008 թվականին սահմանադրական կարգը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մաս):

Ցուցադրել ավելի
Back to top button