Հասարակություն

Հայաստանում  շնամարտերը դարձել են բիզնեսի տեսակ՝ ահազանգում են կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները

Սոցիալական ցանցում  վերջերս  տարածվեցին շնամարտերի լուսանկարներ, որոնք հարուցել են կենդանասերների զայրույթը: Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպության անդամները դա կապում են կենդանիների պաշտպանությունն ապահովող օրենքի բացակայության հետ:  Ի՞նչ են առաջարկում նրանք:

 

Սոցիալական ցանցերում տարածվում են շնամարտերին մասնակցող արնաշաղախ կենդանիների լուսանկարներ: Հայաստանում կենդանիների պաշտպանության մասին օրենք չկա։ Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը սահմանում է տուգանք կենդանիների խոշտանգման համար եւ դրանով են փորձում  կարգավորել ոլորտում առկա խնդիրները՝ ասում է «Դինգո թիմ» հասարակական կազմակերպության  նախագահ  Օսաննա  Հովսեփյանը:

Հայաստանում  շնամարտերը տարածված են, դարձել են բիզնեսի տեսակ՝ նշում է նույն  կազմակերպության համակարգող Գոհար Մանուշակյանը: Հասարակության մոտ ձևավորված այն կարծիքն էլ, որ պիտբուլ ցեղատեսակի շները նախատեսված են  շնամարտերի համար, ինքը, կենդանասերը,  մերժում է: Կան անհատներ, որոնք  շնամարտերի համար  բուծում են  գամփռներ ու գելխեղդներ;

«Դեպքեր են  եղել, երբ այդ բուծողների մոտ ձագեր են ծնվում, ծնվելուց 5 րոպե հետո իրենք ասում են սրանք շատ լավն են, սրանք կռվող են լինելու»:

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունը շնամարտերի վերաբերյալ ահազանգեր ստանում է, սակայն  մինչև  կենդանասերները  հասնում են  նշված վայր,  կազմակերպիչները այն փոխում են:

«Մենք բոլորին էլ բացահայտ ասել ենք,  երբ նմանատիպ ինչ որ բան իմանաք հստակ  ժամ, տեղ, մենք  մոտենալու ենք , մինչև վերջ հարցին լուծում տալու ենք»:  

Ինչպե՞ս են մեր համաքաղաքացիներն արձագանքում կենդանիների մարտերին:

Շնամարտերի դեմ բողոքով դիմել են ոստիկանություն։ Պատասխանել են, որ շնամարտերի գործով զբաղվում է հասարակական կազմակերպություն,  որի կանոնադրության համաձայն՝ այդ շնամարտը որակվել է  որպես թեստավորում:

«Ստացվում է, որ  կարելի է միշտ էլ օրենքից խուսափելու միջոցներ գտնել: Սպանդը կոչել  վնասազերծում, կռիվը կոչել  թեստավորում և անել ինչ սիրտներն ուզի:  

«Դինգոյում» կարծում են, որ կենդանիների խոշտանգողները պետք է քրեական պատասխանատվություն կրել եւ մշակել են համապատասխան օրինագիծ։

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button