Միջազգային

Թուրքիան կշարունակի Իրանից էներգակիրներ գնել` չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին

Թուրքիան Իրանից էներգակիրներ օրինական հիմունքներով է ձեռք բերում և չի պատրաստվում կապերը սառեցնել Թեհրանի հետ՝ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին՝ հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։

Նախարարն ասել է, որ Իրանի հետ տնտեսական կապերն ուղղակիորեն առնչվում են Թուրքիայի էներգետիկ անվտանգությանը։

«Թուրքիայի և Իրանի կապերը շարունակվում են տասնամյակներ շարունակ։ Հիմնականում խոսքը նավթ և գազ գնելու մասին է։ Իրանը Թուրքիայի հարևանն է, և այդ գործոնը պետք է հաշվի առնել»,-հավելել է Դոնմեզը։

Թուրքիան Իրանից տարեկան 9․5 մլրդ խորանարդ մետր գազ է գնում։ Գազի մատակարարումները տեղի են ունենում պայմանագրի հիման վրա, որն ավարտվում է 2026-ին։ Դոնմեզի խոսքով՝ Անկարան կկատարի իր պարտավորվածությունները, իսկ Թեհրանի հետ առևտուրը կշարունակվի։

Ցուցադրել ավելի
Back to top button