Միջազգային

ԱՄՆ պետդեպարտամենտը նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ՝ կապված նախկին լրտես Սկրիպալի գործի հետ

Սկրիպալների գործի հետ կապված ԱՄՆ պետդեպարտամենտը որոշել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, որոնք  ուժի մեջ կմտնեն ընթացիկ տարվա օգոստոսի 22-ից:

Պատժամիջոցերը վերաբերում են Ռուսաստան այն ապրանքների ներկրմանը, որոնք կարող են կապված լինել ազգային անվտանության հետ: Մասնավորապես՝ խոսքը էլեկտրական սարքավորումների և դրանց բաղադրիչների մասին է՝ այդ թվում նաև նրանց, որոնց օգտագործվում են ավիացիայի ոլորտում:

Բացի այդ, Ռուսաստանը պետք է երեք ամսվա ընթացքում ներկայացնի քիմիական զենք չօգտագործելու երաշխիքներ, ինչպես նաև համաձայնվի միջազգային ստուգումների իրականացմանը, այլապես կբախվի պատժամիջոցների երկրորդ փաթեթին:

66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։

Ցուցադրել ավելի
Back to top button