ԿարևորՏնտեսական

Լաստանավից բացի Լարսին այլընտրանք կա. տրանսպորտի նախարարը՝ «Ռադիոլուրին»

Մինչեւ տարեվերջ կողմերը կարող են կոնկրետ արդյունքներ արձանագրել եւ Շվեյցարիայի միջնորդությամբ գործի Հարավային Օսիայով անցնող ճանապարհը՝ «Ռադիոլուրին» տված հարցազրույցում այսօր ասել է տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը:

«Լարսին լաստանավից բացի եւս մեկ այլընտրանք կա. նախկին Հարավային Օսիայով  անցնող ճանապարհը։ Սակայն չպետք է մոռանանք, որ մեր երկու բարեկամ երկրների՝ Ռուսաստանի ու Վրաստանի միջև քաղաքական խնդիր կա: Երկուսն էլ  բարի կամք են դրսևորել և այսօր համագործակցում են շվեյցարական SGS կազմակերպության հետ: Այն պետք է միջանկյալ հատվածում  ապրանքը ստանա մի պետությունից և հանձնի մյուս պետությանը»,- այսօր Ռադիոլուրին տված հարցազրույցում հայտնել է տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը:

Նրա խոսքով, մինչև տարեվերջ կողմերը կոնկերտ եզրահանգման կգան, քանի որ այս իրավիճակը վատ է անդրադառնում ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի, Վրաստանի ու երրորդ երկրների  վրա:

Աշոտ Հակոբյանը, որը նոր է վերադարձել Վերին Լարսի անցակետից՝  Վրաստանից դեպի Ռուսաստան հատվածում մոտ 600 բեռնատար ու  500 մարդատար  մեքենաների կուտակումներ է նկատել: Նշեց, որ ստեղծված այդ իրավիճակը քաղաքական ենթատեքստ չունի, կապված չէ նաեւ հայկական կողմի հետ։

Խնդիրներն առաջացել են անցակետի կարողությունների պատճառով: Նախորդ տարվա համեմատ ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 40 տոկոսով:

Աշոտ Հակոբյանը, ստեղծված իրավիճակի համար հայցում է վարորդների ներողամտությունը, նաեւ արձանագրում, որ բեռնափոխադրողներն իրավիճակն ավելի իրատեսական են գնահատում, քան որոշ մարդիկ, որոնք ապատեղեկատվություն են տարածում:

Ցուցադրել ավելի
Back to top button