Հասարակություն

Հոկտեմբերի 21-ին Հրազդանը նոր քաղաքապետ կընտրի

 

Կառավարության պաշտոնական կայքում տեղադրված կառավարության որոշման նախագծի համաձայն Հրազդան քաղաքում հոկտեմբերի 21-ին կկայանան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները
2002-ից պաշտոնավարող Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը հուլիսի  2-ին, իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նպատակով, հրավիրել էր ավագանու արտահերթ նիստ և առաջարկել կողմ քվեարկել իր հրաժարականին:

Ընտրությունների անցկացման համար 2018 թվականի պետական բյու­ջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված է հատ­կացնել 4,566.4 հազար դրամ, որից բյուջետային ծախ­սերի տնտե­սա­գի­­­տական դասա­կարգ­­ման «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով` 173.5 հազար դրամ, իսկ «Կա­պի ծառայություններ» հոդվածով` 4,392.9 հազար դրամ:

Ցուցադրել ավելի
Back to top button