ԿարևորՀասարակություն

Գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու Ազգային ժողովի 45 պատգամավորների միջնորդությունը

Գլխավոր դատախազությունը մերժել է Աժ 45 պատգամավորների երաշխավորագրով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդությունը՝ «Ռադիոլուրին» հայտնել է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Միջնորդությունը Գլխավոր դատախազությունն ստացել էր երեկ, հարցը քննարկվել է եւ մերժման մասին որոշում կայացվել։

Արցախի ԱԺ պատգամավորները եւս դիմել են Հայաստանի պատկան մարմիններին, որպեսզի նաև իրենց կարծիքը հաշվի առնվի Քոչարյանի կալանավորման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելիս:

Օգոստոսի 9-ին՝ վաղը, Վերաքննիչ դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ կապված փաստաբանների բողոքը:

Դատախազությունը նաեւհրապարակել է երաշխավորագիրը ստորագրած պատգամավորների ցանկը։

  1. Արա Բաբլոյան
  2. Արփինե Հովհաննիսյան
  3. Էդուարդ Շարմազանով
  4. Վ. Հարությունյան
  5. Միհրան Հակոբյան
  6. Կարինե Աճեմյան
  7. Ջեմմա Բաղդասարյան
  8. Կնյազ Հասանով
  9. Արսեն Միխայլով
  10. Արմեն Աշոտյան
  11. Անդրանիկ Հարությունյան
  12. Արամ Հարությունյան
  13. Հարություն Կարապողոսյան
  14. Աշոտ Արսենյան
  15. Հակոբ Հակոբյան
  16. Կարեն Ավագյան
  17. Արաիկ Հովհաննիսյան
  18. Վահրամ Բաղդասարյան
  19. Ռոբերտ Սարգսյան
  20. Շուշան Սարդարյան
  21. Հերմինե Նաղդալյան
  22. Մարգարիտ Եսայան
  23. Արտաշես Գեղամյան
  24. Նաիրի Սահակյան
  25. Գագիկ Մելիքյան
  26. Ռուստամ Մախմուդյան
  27. Արայիկ Գրիգորյան
  28. Սամվել Նիկոյան
  29. Շուշան Պետրոսյան
  30. Հայկ Բաբուխանյան
  31. Գալուստ Սահակյան
  32. Սամվել Ֆարմանյան
  33. Խոսրով Հարությունյան
  34. Միհրան Պողոսյան
  35. Իշխան Զաքարյան
  36. Կարեն Բեքարյան
  37. Ռուզաննա Մուրադյան
  38. Արթուր Գևորգյան
  39. Կորյուն Նահապետյան
  40. Տաճատ Վարդապետյան
  41. Կարեն Կարապետյան
  42. Ավետ Սարգսյան
  43. Արմենուհի Կյուրեղյան
  44. Ռոմիկ Մանուկյան
  45. Ռուզաննա Առաքելյան

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button