Հասարակություն

ՌԴ սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն անօրինական հատած տղամարդու

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ուժերը ձերբակալել են հայ-թուրքական սահմանն անօրինական հատած տղամարդու:

ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության  լրատվական ծառայությունից հայտնել են, որ նախնական ստուգման արդյունքներով սահմանախախտը Բանգլադեշի Ազգային Հանրապետության քաղաքացի է:

Նա սահմանված կարգով փոխանցվել է ՀՀ իրավապահ ուժերին: Ներկայումս իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button