Հասարակություն

Ռուս-վրացական հարաբերությունները բարելավելու ճիգերն արդյունք չտվեցին՝ ասում է վրացագետը

Մոսկվան կոշտ է արձագանքում իր սահմաններին մոտ Վրաստանի ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության հեռանկարին: Թբիլիսիում սակայն վստահեցնում են՝ Վրաստանը բոլոր չափանիշներով համապատասխանում է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամակցոթյան հեռանկարին: Նրանք ակնկալում են անդամակցություն առաջիկա տարիների ընթացքում:

 

Վաղը կլրանի ռուս-վրացական 5-օրյան պատերազմի 10 տարին , Ռուսաստանից հնչում են նախազգուշացնող հայտարարություններ, սակայն ՆԱՏՕ-ի Վրաստանի անդամակցության հարցը հստակ է:

Դեռևս  հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը կրկին հաստատել էր, որ կազմակերպությունը մտադիր է Վրաստանին ընդունել դաշինքի կազմ, թե երբ դա կարող է տեղի ունենալ դեռ պարզ չէ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ  հայտարարել էր, որ Ռուսաստանը «ծայրաստիճան բացասաբար» կընդունի ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը և այդ կառույցում Վրաստանի և Ուկրաինայի ընդգրկումը: Այսօր ևս Մոսկվային արձագանքը կոշտ է:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն զգուշացնում է՝   Վրաստանի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցումը  կարող է աղետալի հետևանքներ ունենալ :

«Դա կարող է սարսափելի հակամարտության պատճառ դառնալ։ Անհասկանալի է՝ ինչու է դա պետք»,-ասում  է Մեդվեդևը,  կարծիք հայտնելով, որ  2008-ին Վրաստանի և Հարավային Օսիայի միջև զինված հակամարտությունից կարելի էր խուսափել։

Հակամարտությունների գծով վրացի փորձագետ Գիորգի Կանաշվիլին ի պատասխան ասում է՝ Մեդվեդևը լավ ինֆորմացված է, որ այս փուլում ակտիվ  քննարկվում է Վրաստանի ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը,  2008 թվականից հետո այս գործընթացը դադարեցված էր:

«Սա հերթական  սպառնալիքն է, սարսափելի հակամարտություննշանակում է զինված հակամարտություն, որքանով է այն  համապատասխանում իրականությանը : Իմ կարծիքով հայտարարություններն արվում են, նման հեռանկարը հետաձգելու համար, որ համոզեն ՆԱՏՕականներին թե չարժե Վրաստանին անդամակցել ՆԱՏՕին

Բոլոր չափանիշներով ըստ փորձագետի սակայն Վրաստանը համապատասխանում է ՆԱՏՕ-ի անդամակցությանը: Նա  վստահ է՝  եթե արտասովոր  ոչինչ տեղի չունենա միջազգային  հարաբերություններում, ապա 1- 2 տարուց մենք կտեսնենք, Վրաստանը ՆԱՏՕ-ի կազմում ասում է:

Վրացագետ Ալիկ Էրոյանցի կարծիքով Մոսկվայի արձագանքը զարմանալի չէ, ավելին հասկանալի է.

«Դա նշանակում է, որ Մոսկվան թույլ չի տա ՆԱՏՕի շրջանակի ընդլայնում իր տարածքին մոտ, կամ Հարավ Կովկասյան տարածաշրջանին մոտ: Մեդվեդևի հայտարարությունում ասվում էր փաստորեն, որ իրենք դրան համարժեք պատասխան կարող են տալ, որ դա կարող է նույնիսկ նոր կոնֆլիկտ հրահրել:

Այդուհանդերձ կոշտ հայտարարությունները  ՆԱՏՕ-ին հակադրվելու միտում ունեն՝ ասում է վրացգետը: Ռուս-վրացական հարաբերությունները բարելավելու ճիգերը արդյունք չտվեցին նրա կարծիքով: Սա քայլ է խչընդոտելու Վրաստանի անդամակցությանը ռազմաքաղաքական այդ դաշինքին:

Իսկ ՆԱՏՕ-ին Թբիլիսիի  անդամակցությունը Հայաստանի համար հնարավորություն է ստեղծում դաշինքի հետ համագործակցության թե այն պետք է իբրև սպառնալիք դիտարկել. հարց վրացագետին

«ՀՀ այլ բլոկի անդամ է:  Այսօր դժվար է ասել Հայաստանի համար որքանով լավ կլինի ՆԱՏՕ-ի անդամ երկու հարևան ունենալը, դա աշխարհաքաղաքական կամ իրավիճակային կարող է լինել»:

Ցուցադրել ավելի
Back to top button