Միջազգային

Մոգերինին կոչ է արել եվրոպական ձեռնարկություններին ակտիվացնել Իրանի հետ առևտուրը և տնտեսական գործունեությունը

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել եվրոպական ձեռնարկություններին ակտիվացնել Իրանի հետ առևտուրը և այդ երկրում տնտեսական գործունեությունը: Այդ մասին նա հայտնել է Վելինգտոնում Նոր Զելանդիայի արտգործնախարար Ուինսթոն Փիթերսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Մոգերինին ասել է, որ անում են  ուժերի ներածին չափով ամեն բան, որպեսզի Իրանը դուրս չգա միջուկային համաձայնագրից, որպեսզի Իրանը շարունակի տնտեսական օգուտ ստանալ այդ գործարքից, որն օգուտ է տալիս այդ երկրի ժողովրդին, քանի որ վստահ են, որ դա համապատասխանում է ոչ միայն  տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի անվտանգության ոլորտում շահերին:

«Մենք կոչ ենք անում փոքր և միջին ձեռնարկություններին ակտիվացնել իրենց գործունեությունն ինչպես Իրանի հետ, այնպես էլ այդ երկրի ներսում, դա մեզ համար առաջնահերթություն է անվտանգության ոլորտում»,- նշել է Մոգերինին՝ ընդգծելով, որ տնտեսական շփումները միջուկային գործարքի բաղկացուցիչ մասն են կազմում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը:

Ցուցադրել ավելի
Back to top button