Հասարակություն

Իմ ելույթով ցանկանում էի ասել՝ չփորձարկենք մեր երեխաներին՝ ոչ նրանց փախուստը, ոչ նրանց հերոսությունը. Աննա Հակոբյան

«Լույս» հիմնադրամն իր գործունեությունը դադարեցրեց, և 2018-2019 թթ  աշխարհի 10 լավագույն համալսարանները ընդունված ուսանողները զրկվեցին կրթաթոշակ ստանալու հնարավորությունից։ «Իմ քայլը» հիմնադրամը կֆինանսավորի նրանց ուսումը՝ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է հիմնադրամի հիմնադիր Աննա Հակոբյանը։

 

Մարիամ Ղազարյանը ավարտել է ԵՊՀ իրավագիտության բաժինը , իսկ այս տարի էլ մագիստրոսի  որակավորում ստանալու համար ուսումը շարունակելու է  Քեմբրիջի համալսարանում։ 2018-2019 թթ   ուսման  վարձի, որը կազմում է  30 հազար  ֆունտ ստերլինգ, 80 տոկոսը հոգացել է «Իմ քայլը» հիմնադրամը:

Մարիամն այն 18 ուսանողներից է, որը եղել  է  «Լույս»  հիմնադրամի շահառու: «Իմ քայլը»  հիմնադրամն  այս կարճ ժամանակահատվածում   փորձել է լուծում գտնել «Լույս» հիմնադրամի այն շահառուների համար, որոնք  կանգնել էին փաստի առաջ. «Լույսը» դադարեցրել էր այս տարվա ուսանողների ֆինանսավորումը:

«Իմ քայլը»  հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանը այսօր տեղեկացրեց, որ   22 ուսանողների  տարբեր չափով աջակցել են     «Վիտալի Գրիգորյանց» հիմնադրամի, ՀԲԸՄ-ի, կանադահայ գործարար Վան Լափոյանի եւ անանուն բարեգործի հատկացրած միջոցների հաշվին:   Ընդհանուր առմամբ՝ 517 000 դոլարի ներդրում է եղել:  18-ը  «Լույսի» շահառուներ են, 4-ը` առանց «Լույսի» են   ընդունվել աշխարհի լավագույն համալսարաններ:

Նշենք, որ «Լույս»  հիմնադրամն այս պահին ֆինանսավորում է միայն արդեն ընդունված 70 ուսանողների ուսման վարձը:  Աննա Հակոբյանը ասում է, որ այս պահի հովանավորներ գտնելու քննարկումների մեջ են: Ծրագրային  վերանայումներ  էլ  են   լինելու ու ֆինանսավորելիս հաշվի են առնելու այն մասնագիտությունները, որոնք անհրաժեշտ են պետությանը:

Հիմնադրամի գործունեությունից զատ Աննա Հակոբյանը անդրադարձավ հուլիսի 24-ին Մոսկվա կատարած այցի շրջանակներում քննարկման առարկա դարձած իր ելույթին:

Աննա Հակոբյանն ասաց, որ  նպատակ չի ունեցել խոսել Ղարաբաղյան հակամարտության ծագման մասին։ Նպատակը՝ պատերազմին ոչ ասելն էր։ «Կարևոր չէ` ինչից է ծագել այս հակամարտությունը» և «Մեր ու ադրբեջանցի երեխաների հայացքները նույնն էին». Այս խոսքերն են դարձել հիմնականում քննադատության թիրախ։ Այսօր Աննա Հակոբյանը պարզաբանեց.

«Իհարկե, շատ կարևոր է, թե ինչից է ծագել Ղարաբաղյան հակամարտությունը, բայց կարևոր է նաև տարբերել, թե որտեղ է դա կարևոր և որտեղ` կարևոր չէԱյն լսարանում, որի առաջ ես խոսում էի, այն նպատակների համար, որոնց համար ես խոսում էի բոլորովին չէր ենթադրում խորանալ, քննարկել հակամարտության դետալները: Դա ընդամենը կանանց լսարան էր, ովքեր պետք է ուղղակի ոչ ասեն պատերազմին»

Ինչ վերաբերում է «մեր ու ադրբեջանցի երեխաների հայացքները նույնն են» արտահայտությանը. Աննա Հակոբյանը նշեց.

«Մեր զինվորները, երիտասարդներն, իհարկե, քաջ են, բայց յուրաքանչյուր դեպքից առաջ, յուրաքանչյուր քաջությունից առաջ նախ վախն է, որը կանգնած է մահվան սպառնալիքի առաջ, ընդ որում` անհասկանալի է, թե ինչ պայմաններում, ինչ կտտանքների կենթարկվի կամ ինչ կկատարվի իր հետ:

Ամբողջացնելով այս թեմա Աննա Հակոբյանը ասաց,որ իր  ելույթը այն մասին էր, որ «մեր երեխաները չփորձարկվեն` ոչ նրանց փախուստը, ոչ նրանց հերոսությունը»:

Ցուցադրել ավելի
Back to top button