Միջազգային

ԱՄՆ-ը վերականգնում է Իրանի դեմ կոշտ պատժամիջոցները

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները:

Միացյալ Նահանգների պատժամիջոցների առաջին փուլը ուժի մեջ է մտնում օգոստոսի 7-ի կեսգիշերին: Պատժամիջոցները վերաբերում են, մասնավորապես, Իրանից ավտոմեքենաների, գորգերի, սննդամթերքի արտահանմանը և այդ երկիր գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածխի ներմուծմանը, Թեհրանին կարգելվի նաև որոշ օդանավեր ձեռք բերել, և այլն:

Նոյեմբերի 5-ին ուժի մեջ կմտնի Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների երկրորդ փուլը, որի թիրախը այդ երկրի համար կենսական կարևորություն ունեցող նավթի վաճառքն է:

2015 թվականին կնքված Միջուկային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու մասին Դոնալդ Թրամփը հայտարարել էր երեք ամիս առաջ:

Ցուցադրել ավելի
Back to top button