ՀասարակությունՏեսանյութ

Տանկային բիաթլոնի ամենաերիտասարդ թիմը՝ Հայաստանը, հասուն արդյունքներ է գրանցում (տեսանյութեր)

Մարինա Մարտիրոսյան
«Ռադիոլուր»- Մոսկվա

Մերձմոսկովյան Ալաբինոյում տեղի է ունեցել հայ տանկիստների մասնակցությամբ վերջին անհատական մրցավազքը։ Մեր տանկիստները մրցել են Վիետնամի, Ղրզստանի և Միանմայի թիմերի հետ։ Հայկական թիմը խոցել է հնարավոր 5 թիրախներից 5-ը, իսկ վերջին անհատական մրցավազքից հետո ամփոփվել են արդյունքները։ Մեր թիմը 12 լավագույնների շարքում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականն ու անցել կիսաեզրափակիչ։

 

ՌԴ մերձմոսկովյան Ալաբինո հրաձգարանում շարունակվում են միջազգային ռազմական խաղերը: Առաջին փուլն արդեն ավարտված է: Չնայած տարիքային առումով անհավասար պայքարում հայկական խմբի երեք անձնակազմերը գրանցել են բավականին լավ արդյունքներ՝ ասում է տանկային զորամասի հրամանատար, փոխգնդապետ  Զաքար Բժշկյանը:

Հրամանատարի խոսքով՝  տարբեր երկրների միջև մրցակցությունը զուտ սպորտային է, չկա ոչ մի քաղաքական ենթատեքստ: Այս տարվա հայկական թիմի ցուցանիշները ժամային և թիրախային խոցման առումով գերազանցում են նախորդ տարիների  գրանցած արդյունքներին:

Այսօր տեղի կունենա վիճակագրություն, որի արդյունքում պարզ կդառնա, թե հայկական թիմը որ երկրերի հետ կմրցի և որ գույնի ներքո: Իսկ մինչ այդ օգոստոսի 5 հայտարարված էր Հայաստանի օր: Հրաձգարանի տարածքում գործում էր <<բարեկամության տուն>> տաղավար, որտեղ բոլոր պետություններն իրենց մշակույթն են ներկայացրել: «Ռադիոլուրը» զրուցեց նաև հայկական տաղավարի պատասխանտու, զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Բենիամին Սալալյանի հետ:

«Պատմական Հայաստան» անունը կրող տաղավարում ներկայացված է Հայաստանն ու նրա պատմությունն ու մշակույթը՝ ասում է փոխգնդապետ Սալալյանը։ Նաեւ նշում է, որ ներկայացվել են նաեւ հայկական էստրադային եւ ժողովրդական երգեր, կազմակերպվել վարպետաց դասեր։

Տարեց տարի մրցակցությունն էլ ավելի է լրջանում, մասնակից պետությունների թիվը՝ ավելանում: Հայկական թիմը ՌԴ համար ֆավորիտների առաջնային շարքերում է՝ ասում է միջազգային բանակային խաղերի գլխավոր մրցավար Ալեքսանդր Միրյազևը:

«Առաջին իսկ օրից հայկական տանկային անձնակազմերը  ըստ արժանվույն են մասնակցում, միշտ կայուն են, շատ լավ  կրակային եւ  արագընթաց արդյունքներ են գրանցում, ինչը ցույց է տալիս, որ անձնակազմը տեխնիկային լավ է տիրապետում։ Իսկական մարտիկներ են»,- ասում է։

Բանակային խաղերը կավարտվեն օգոստոսի 11-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button