Հասարակություն

Հայկ Ալումյանն այսօր բողոք է ներկայացնելու դատարան՝ ՀՀ երկրորդ նախագահի կալանավորման որոշման դեմ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի  անդամ փաստաբան Հայկ Ալումյանն այսօր Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնելու՝ իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատարանի որոշման դեմ:

Ավելի վաղ փաստաբանների խումբը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկող ևս մեկ դիմում էր ներկայացրել, որը օգոստոսի 1-ին մուտքագրվել էր դատարան:

Հուլիսի 28-ին առաջին ատյանի դատարանը որոշել է երկրորդ նախագահին կալանավորել 2 ամիս ժամկետով։

Ցուցադրել ավելի
Back to top button