Տնտեսական

Կույրերի միավորման Էջմիածնի ձեռնարկությունում խնդիրները ցանկանում են ներկայացնել փոխվարչապետին

 

Հայաստանի կույրերի միավորման Էջմիածնի ուսումնաարտադրական ձեռնարկությունում հենց դռների մոտ նրանք դիմավորում են ինձ և իրենց հատուկ հումորով հարցնում. «Լուսավորություն մինիստրությունի՞ց եք»։

Այնուհետ ուղեկցում են գործադիր տնօրեն Աղասյանի սենյակ։ Նա մեզ ներկայացնում է գործարանի առօրյան։ Ասում է, որ այս պահի դրությամբ ուսումնաարտադրական  ձեռնարկությունում աշխատում է 38 հոգի, իրենց արտադրանքն իրացնում են միայն ՌԴ –ում:  Սակայն այս պահին կանգնած են  խնդիր առաջ,  քանի որ արտադրանքը ուղարկել են ու  արդեն տևական ժամանակ է Ռուսաստանից գումարները չի  փոխանցում:  Ձեռնարկությունը արտադրում է վերելակի համար նախատեսված սարքեր: Աշխատավարձն էլ կախված  է տրվող պատվերների քանակից:

Աղասյանն ասում է, որ ցանկանում են հանդիպել փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ ու նրան ներկայացնեն  ստեղծված իրավիճակը։

Զրուցակցիս հարցնում եմ՝ ինչո՞ւ չեն աշխատում հայաստանյան շուկայում։ Ասում է, որ երբևէ  իրենց չեն դիմել, հետևաբար նրանք արդեն երկար տարիներ աշխատում են դրսի շուկայի հետ:  Տնօրենը պատմում է՝ տարիներ առաջ այս ձեռնարկությունում պատրաստվում էին վարդակներ, խրոցներ, սակայն տեղական շուկայում  այն մեծ պահանջարկ չուներ։

Շրջում ենք գործարանում ու հետևում աշխատանքին.  Հրաչիկ Աղասյանը 1974թ-ից   աշխատում  է  այս ձեռնարկությունում, ինչպես ինքն է ասում մի ամբողջ կյանք:

Գործարանից դուրս եմ գալիս, նույն աշխատակիցը վերջնական ճշտումներ է անում. «Լույս բերեցի՞ք»։

Ցուցադրել ավելի
Back to top button