Հասարակություն

Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի հոգեհանգիստը՝ այսօր

Սիլվի Տիգրանյան
«Ռադիոլուրի» համար

Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի հուղարկավորման արարողությունը տեղի կունենա այսօր, օգոստոսի 6-ին, ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը՝ օգոստոսի 7-ին, ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից: 

 

Մահացել է  համաշխարհային հեղինակություն վայելող գիտնական, հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից,  ակադեմիկոս  Սերգեյ Համբարձումյանը։

Նրա լայնախոհությունն առաջին անգամ ակնհայտ երևաց 34 տարեկանում, երբ  դեռ Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ էր, նա իր հետազոտություններով ընդլայնեց մեխանիկայի բնագավառում ազգային նվաճումների սահմանները:

«Նա ոչ մի օր չի դադարել աշխատել և նպաստել գիտության զարգացմանը։ Սերգեյ Համբարձումյանը աշխարհահռչակ գիտնական էր, որի ստեղծագործությունները պատիվ բերեցին մեր երկրին, ապահովեցին հետագա հետազոտությունների հարթ ընթացքը մեխանիկայի բնագավառում»,- ասում է  ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը.

Գիտնական լինելու իր փայլուն հեղինակությունը Սերգեյ Համբարձումյանը վայելում էր ծառայելով սեփական հայրենիքի գիտության զարգացմանը, սակայն հայրենիքի համար երբևէ եղած ամենափայլուն գիտությունը նրա համար այլ էր՝ Մաշտոցի այբուբենն ու Խորենացում «Հայոց պատմությունը»։

Ցուցադրել ավելի
Back to top button