Քաղաքական

ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը ոչ հավաստի է որակել ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, թե ՌԴ-ն կարող է դադարեցնել 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը:

ՌԴ պաշտպանության փոխնախարարն այս մասին ասել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում:

«Դա ոչ հավաստի տեղեկություն է»,- հայտարարել է Ֆոմինը: Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ալեքսանդր Ֆոմինը պատասխանել է, որ Հայաստանն արդարադատություն է իրականացնում:

Հայաստանյան վերջին իրադարձությունների հետ կապված ռուսական կողմի մի շարք հայտարարություններց հետո Ռուսական մամուլում լուրեր էին տարածվել, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը:

Ցուցադրել ավելի
Back to top button