Հասարակություն

Պետական ռեգիստրի հասցեներում անճշտություններ հայտնաբերելու և վերացնելու նպատակով ոստիկանության ծառայողները այցելելու են բնակարաններ

ՀՀ ոստիկանությունից երևանցիներին տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանությունն իր իրավասության սահմաններում նախապատրաստվում է Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների կազմակերպչական աշխատանքներին։

«Բնակչության պետական ռեգիստրի հասցեներում անճշտություններ հայտնաբերելու և վերացնելու նպատակով ոստիկանության ծառայողները այցելելու են բնակարաններ։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը որոշակի անհարմարություններ պատճառելու համար՝ միևնույն ժամանակ ակնկալելով աջակցություն»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button